18 հոկտեմբերի 2003 - 20:59 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ
Ադրբեջանի չորս ընդդիամդիր կուսակցություններ` Ազգային անկախության կուսակցությունը, «Ժողովրդական ճակատ»-ը, «Մուսավաթ»-ը եւ Դեմոկրատական կուսակցությունը, հոկտեմբերի 22-ին մտադիր են համատեղ հանրահավաք-երթ կազմակերպել Բաքվում: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Դեմկուսի առաջնորդ Սարդար Ջալալօղլին հայտարարել է, որ հանրահավաքում ընդդիմությունը մտադիր է պահանջել հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարել եւ նոր ժողովրդավարական ընտրություններ անցկացնել: