18 հոկտեմբերի 2003 - 20:07 AMT
ԺԱԿ ՇԻՐԱԿՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հաստատել է Փարիզի պատրաստակամությունը շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ: Շիրակը շնորհավորել է Իլհամ Ալիեւին Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հայտարարել է Ադրբեջանի նոր նախագահին հանդիպելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամության մասին: