31 հունվարի 2012 - 13:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սեյրան Օհանյան. Մենք պետք է կանխենք գողական մտածելակերպի ներթափանցումը բանակ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ Ֆրանսիական համալսարանում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը անդարարձել է բանակում արձանագրվող ողբերգական միջադեպերին: «Ես հրահանգ եմ տվել, որ հաշվի չեմ առնելու այն պնդումները, թե, օրինակ, այլ բանակներում ևս կատարվում են նման դեպքեր կամ որ բանակը հասարակության հայելին է: Ըստ նրա, այժմ քայլեր են իրականացվում նման միջադեպերը բացառելու համար: «Մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր քայլերը կանխելու համար փողոցային բարքերի, գողական մտածելակերպի ներթափանցումը բանակ»,-ասել է ՊՆ ղեկավարը:

ՖՈՏՈՇԱՐՔ