31 հունվարի 2012 - 13:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սեյրան Օհանյանը չի կարծում, թե Արևմուտքն ու Ռուսաստանը հանուն ադրբեջանական նավթի դեմ կգնան Հայաստանին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը, պատասխանելով ուսանողների հարցին, հայտարարել է, թե չի կարծում, որ Արևմուտքն ու Ռուսաստանը հանուն ադրբեջանական նավթի դեմ կգնան Հայաստանին:

«Դարերով երակներով հոսող հայկական արյունը նավթից թանկ է…Կգա ժամանակ, երբ նավթամուղերի նավթը կվերջանա, իսկ հայի արյունը միշտ կհոսի երակներով»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում, նախարարը նշել է, որ «տարածաշրջանում այդ քաղաքականությունը ուղղահայաց է՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան»: Նա նշել է, որ այդ ուղղահայացը խնդիրներ ունի, օրինակ, Ռուսաստանը Վրաստանի հետ, Արևմուտքը՝ Իրանի հետ: Ինչ վերաբերում է հորիզոնական կապերին՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան, ուղղությամբ դրանք զրոյական են»:

ՖՈՏՈՇԱՐՔ