31 հունվարի 2012 - 15:31 AMT
Գերմանիայում Galaxy պլանշետներ չեն վաճառվի, վերջնական որոշել է դատարանը

Գերմանիայի Վճռաբեկ դատարանը մերժել է Samsung-ի հայցն՝ հավատարիմ մնալով իր նախնական որոշմանը՝ թույլ չտալ Samsung-ի երկու՝ Galaxy Tab 10.1 և 8.9 պլանշետների վաճառքը Գերմանիայում, քանի որ դրանք չափազանց հիշեցնում են Apple ընկերության iPad2 պլանշետը, հաղորդում է AP-ին։

Հիշենք, որ միայն 2011-ին երկու ընկերությունները միմյանց դեմ ներկայացել են դատարաններում մոտ 30 անգամ տարբեր դատական հայցերով։ 2 ընկերությունների հիմնական վեճը արտադրանքների կրկնօրինակում է։ Apple-ը պնդում է, որ Samsung-ը կրկնօրինակել է իր iPad2 պլանշետը և iPhone 4 սմարթֆոնը՝ փոխարենը ստեղծել Galaxy S սմարթֆոնն ու Galaxy tab պլանշետները։

Նշենք, որ 2011-ի դեկտեմբերին Ավստրալիայում Սիդնեյի դատարանը որոշեց, որ երկու ընկերությունների արտադրանքները հնարավոր չէ շփոթել, հետևաբար կրկնօրինակում չեն և մերժեց Apple-ի հայցը՝ Samsung-ի պլանշետների վաճառքի վրա դատական արգելք ներկայացնելու վերաբերյալ։