31 հունվարի 2012 - 18:06 AMT
Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում

Ապրիլի 29-ին նախատեսված Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում:

Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: Նույն օրը կկայանա նաև Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը:

Կիսաեզրափակչում կհանդիպեն «Ուլիսը» և «Իմպուլսը», «Միկան» և «Շիրակը»: