1 փետրվարի 2012 - 14:21 AMT
ԱՄՆ պաշտոնաթող գեներալները կոչ են անում Օբամային պատրաստվել Իրանի դեմ պատերազմին

Ազդեցիկ Bipartisan Policy Center ամերիկյան կազմակերպությունը, որին անդամակցում են պաշտոնաթող գեներալներ, հետախույզներ ու քաղաքական գործիչներ ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ, առաջարկների փաթեթ է պատրաստել Իրանի վերաբերյալ: Փաստաթղթում, որը պաշտոնապես կներկայացվի փետրվարի 1-ին, ասվում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստանա: Ելնելով դրանից, կազմակերպությունն առաջարկել է նախագահ Օբամային պատրաստվել Իրանի դեմ պատերազմին, մասնավորապես՝ ակտիվացնել հետախուզադիվերսիոն աշխատանքն Իրանում, լրացուցիչ հարվածային ավիացիոն խումբ գործուղել, լայնածավալ զորավարժություններ անցկացնել դաշնակիցների հետ, օգնել Սաուդյան Արաբիային ու մյուս լոյալ երկրներին նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ գտնել և այլն:

«ԱՄՆ-ն պետք է Իրանի առջև հստակ այլընտրանք դնի՝ կամ նա փակում է իր միջուկային ծրագիրը, կամ կոչնչացվի ռազմական միջոցներով, ամերիկայն կամ իսրայելյան»,-ասել է կազմակերպության մասնակիցները:

Նշելով, որ լայնածավալ պատերազմն անցանկալի է, նրան խորհուրդ են տալիս «վիրահատական» գործողություն կատարել՝ հատուկ նշանակության խմբերի մասնակցությամբ թշնամու թիկունքում, հայտնում է Լենտա.ռւ-ն: Ոչնչացման են ենթակա Իրանի միջուկային ենթակառուցվածքի տարրերը: