13 հոկտեմբերի 2003 - 22:41 AMT
ԿԼՈՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ ՌՈՒԲԵՆ ՉԱՅՎՈՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԲՋԻՋՆԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ԲԱՑԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Բջիջների կլոնավորման գիտնական-հետազոտող Ռուբեն Չայվոսյանը մտադիր է բջիջների աճեցման լաբորատորիա բացել ռուսական Տյումեն քաղաքի կլինիկական հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի բազայի վրա: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Չայվոսյանը հռչակվել է նրանով, որ մոդեռնացրել է կլոնավորման ամերիկյան մեթոդիկան, ինչով եւ հայտնի է դարձել գիտական բժշկության ոլորտում: Ենթադրվում է, որ հոկտեմբերի 14-ին գիտնականը կայցելի Տյումենի մարզային հիվանդանոց եւ բժիշկների հետ կքննարկի լաբորատորիայի բացման հնարավորությունը: