13 հոկտեմբերի 2003 - 22:25 AMT
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ՀՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի զարգացման Հեյդար Ալիեւի կուրսի շարունակությունը այլընտրանք չունի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, շաբաթ օրը հայտարարել է նախագահության թեկնածու, երկրի վարչապետ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, «ցանկացած այլ ճանապարհ Ադրբեջանը կհասցնի անդունդի եզրին»: Ի.Ալիեւը ընդգծել է նաեւ, որ Բաքվում «դեռեւս չեն կորցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույսը»: «Մենք հուսով ենք, որ բանակցային գործընթացը կտա իր արդյունքները»,-ասել է նա: