2 փետրվարի 2012 - 12:19 AMT
2012թ Օլիմպիական խաղերի կրակը կվառվի մայիսի 10 հունական Օլիմպոսում

2012թ Օլիմպիական խաղերի կրակը կվառվի մայիսի 10 հունական Օլիմպոսում և կանցնի Հունաստանով մեկ, մինչև Մեծ Բրիտանիա մեկնելը, որտեղ կսկսվի նրա 70-օրյա էստաֆետը`Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության քաղաքներով:

Կրակն ավանդաբար վառվելու է հունական Օլիմպոսի Հերայի տաճարում` արևի շողերից: Ապա այն կուղևորվի 7-օրյա ճանապարհորդության Հունաստանի տարածքով: Ի վերջո ջահը հանդիսավոր կերպով կփոխանցվի բրիտանական կողմին` աթենական «Պանաթինաիկոս» մարզադաշտում, որտեղ 1896թ կայացել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:

Մայիսի 18 երեկոյան, Խաղերի պաշտոնական ավիափոխադրող British Airways-ի ոսկեգույն ներկված ինքաթիռով, ջահը կտեղափոխվի Մեծ Բրիտանիա, որտեղ այն կդիմավորեն մոտ 1000 պաշտոնական անձիք, մարզիկներ, լրագրողներ և տեղի բնակիչներ: