13 հոկտեմբերի 2003 - 20:13 AMT
ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հոկտեմբերի 15-17-ը կկայանա Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մառտինովի պաշտոնական այցը Հայաստան: Երեւանում Բելառուսի դեսպանատան հաղորդագրության համաձայն, Հայաստանի ղեկավարության հետ Ս.Մառտինովի բանակցությունների ընթացքում կքննարկվեն առեւտրա-տնտեսական համագործակցության հեռանկարները եւ երկկողմ հարաբերությունների այժմէական այլ հարցեր: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին առեւտրի ծավալը երկու երկրների միջեւ կազմել է 5,8 մլն դոլար, 2002 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելանալով ավելի քան 2 անգամ: