2 փետրվարի 2012 - 14:25 AMT
Նոր Հաճնի կամրջից մարդ է նետվել, բայց չի մահացել

Փետրվարի 2-ին, ժամը 12.12-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մարդ է նետվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները կամրջի ստորին հատվածից (ժայռոտ տեղանքից) դուրս են բերել Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 1983 թ. ծնված Վ. Ղազարյանին: Վ. Ղազարյանը տեղափոխվել է Եղվարդի բժշկական կենտրոն: