Մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող տունը, որտեղ Անդերս Բրեյվիկը ռումբ է պատրաստել ահաբեկչության համար, վարձակալության է տրվում: Համապատասխան հայտարարությունը տան տերը զետեղել է ինտերնետում:
Ըստ հայտարարության, ֆերման վարձակալության է հանձնվում 2 տարով, վաճառքի ենթակա չէ: «Այնտեղ լավ պայմաններ են որսորդության ու ձկնորսության համար:
Բրեյվիկի ահաբեկչական գործողություններին հուլիսի 22-ին զոհ գնաց 77 մարդ: Բրեյվիկը ոստիկանի հագուստով կրակ է բացել Ուտոյա կղզում գտնվող ճամբարում հանգստացող դեռահասների վրա: Նա ճանաչել է իր մեղքը՝ իր գործողություններն անվանելով «սարսափելի, բայց անհրաժեշտ»: