2 փետրվարի 2012 - 14:55 AMT
Իրանը հորդորում է Մերձավոր Արևելքի ժողովրդներին համախմբվել ի դեմս Արևմուտքի դավադրության

Իրանի Իսլամական խորհրդի ժողովի (խորհրդարան) նախագահ Ալի Լարիջանին նշել է, որ Մերձավոր Արևելքի ժողովրդները պետք է զգոն լինեն՝ պայքարելու համար Արևմուտքի դավադրության դեմ, որի նպատակն է ճնշել նրանց դիմադրությունը: ԻՌՆԱ-ի տվյալներով, Լարիջանին «Իսլամական ջիհադ» պաղեստինյան շարժման գլխավոր քարտուղար Ռամադան Աբդուլլահի հետ հանդիպմանը ասել է, թե Համաշխարհային տերությունները ցանկանում են ճնշել դիամդրությունը, փոխելու համար բարեփոխումների ընթացքը իրենց շահից ելնելով:

Աբդուլլահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թեհրանին Պաղեստինի գաղափարներին սատար լինելու համար: