2 փետրվարի 2012 - 15:21 AMT
Վլադիմիր Պոպովկին. Ամերիկյան ռադարը չի խլացրել «Ֆոբոս Գրունտը»

Ամերիկյան ռադարի ուսումնասիրությունը չէր կարող դառնալ «Ֆոբոս Գրունտ» ռուսական միջմոլորակային կայանի կորստի պատճառը, հայտարարել է Ռոստիեզերքի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Նա հաղորդել է, որ տիեզերական սարքում խափանումների պատճառը հետաքննող հանձնաժողովը ստուգել է ռադարի հետ վարկածը, բայց հանգել եզրակացության, որ այն դրա հետ ոչ մի կապ չունի:

Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից գործարկված ռուսական միջմոլորակային կայանն անցած տարվա նոյեմբերի 9-ին պետք է հասներ մինչև Ֆոբոս՝ Մարսի արբանյակներից մեկը, վերցներ հողի նմուշ և հասցներ Երկիր մոլորակ: Սակայն գործարկումից հետո սարքի հետ չի հաջողվել կապ հաստատել, որի արդյունքում այն չի կատարել առաջադրանքը և հունվարի 15-ին ընկել Երկիր: