Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին գործում է բնականոն ռեժիմով: Ներկա դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ուղևորատար և բեռնատար գնացքները շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց ուշացումների, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
ՀԿԵ միջազգային գնացքների և ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները փոփոխության չեն ենթարկվել:
ՀԿԵ ՓԲԸ-ն գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար: