Իտալական Ջիլյո կղզու ափերի մոտ տեղի ունեցած Costa Concordia զբոսանավի խորտակման հետևանքները վերացնելու գործողությունը զգալիորեն բարդացել է եղանակային պայմանների վատթարացման պատճառով: Ալիքների հարվածների տակ նավը սկսել է քանդվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Մասնագետներն առայժմ չեն ահազանգում, բայց անվտանգության նկատառումներից ելնելով նավի վրա բոլոր աշխատանքներն ընդհատվել են: Խոսքը գնում է, առաջին հերթին, անհայտ կորածների մարմինները գտնելու մասին: Նրանց թիվը կազմում է 15 հոգի: