Ռուսական խոշոր ինտերնետ ընկերություն Yandex-ը ձեռք է բերել Skype –ի հետ ծառայությունների փոխադարձ բաշխման համաձայնություն ։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը հղելով Yandex-ի մամլո ծառայությանը։
Skype-ի օգտագործողներին առաջարկվելու է օգտագործել Yandex.bar-ը, իսկ Yandex-ն իր հերթին իր պորտալում գովազդելու է Skype-ը։ Yandex.bar-ը պարունակելու է Skype անվամբ կոճակ, որը ցույց է տալու Skype հաշվի մնացորդը և թույլ տալու օգտագործողին լիցքավորել այն Yandex Փողեր ծառայության միջոցով։
Yandex Փողեր-ը և Skype-ը համագործակցում են 2006-ից։ Yandex-ը նշել է, որ Skype-ը հետաքրքրված է Yandex Փողեր-ի միջազգային լսարանով։
2011-ի 9 ամիսների տվյալներով Yandex Փողեր-ով Skype-ի հաշիվը լիցքավորողների քանակն ավելացել է 40%-ով՝ համեմատած 2010-ի նույն ժամանակահատվածի հետ։