3 փետրվարի 2012 - 16:09 AMT
Հարցում. Պուտինի վարկանիշն աճում է, նրա համար այժմ կքվեարկեր ընտրողների 52 տոկոսը

Վլադիմիր Պուտինի վարկանիշը կրկին աճում է: Նման եզրակացության կարելի է գալ Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հարցման արդյունքներին ծանոթանալիս:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունները կայանային մոտակա կիրակի օրը, հարցվածների 52 տոկոսը նշել է Վլադիմիր Պուտինին՝ նախորդ հարցման արդյունքում նրա վարկանիշը 49 տոկոս էր:

Գենադի Զյուգանովի օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 8 տոկոսը՝ նախորդ ցուցանիշն է 11 տոկոս: Վլադիմիր Ժիրինովսկու օգտին՝ նույնպես 8 տոկոս՝ նախորդ ցուցանիշը 9 տոկոս էր: Միխայիլ Պրոխորովի համար պատրաստ է քվեարկել 4 տոկոսը՝ նրա վարկանիշն անփոփոխ է:

Հարցմանը մասնակցել է 1600 մարդ Ռուսաստանի 153 բնակավայրից;