3 փետրվարի 2012 - 16:46 AMT
Մուամար Քադդաֆիի ամուսնական մատանին և արյունոտ վերնաշապիկը հանվել են վաճառքի

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի ամուսնության մատանին և արյունոտ վերնաշապիկը, որն նրա հագին է եղել նրան սպանելու պահին, դրվել են վաճառքի: Այդ մասին փետրվարի 3-ին հաղորդել է բրիտանական The Daily Mail հրատարակությունը:

Քադդաֆիի իրերը հանրային վաճառքի են դրված ArabsToday.net արաբական կայքում: Մեկնարկային արժեքը՝ 2 մլն դոլար: Ընդ որում այդ իրերի տերը՝ Ահմեդ Վարֆալի անունով լիբիացին, ասում է, որ եթե նա որոշեր այդ իրերը վաճառել Եվրոպայում, դրանց համար ավելի շատ գումար կստանար:

Դատելով մեկնաբանություններից՝ շատ օգտագործողներ դատապարտում են անձնական օգուտի համար Քադդաֆիի իրերը վաճառելու գաղափարը: