Փետրվարի 3-ին մոսկովյան «Դինամոյի» մարզիկներն Իսպանիա են մեկնել, որտեղ Կադիսի մոտակայքում կանցկացնեն իրենց երկրորդ հավաքը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Թիմի կազմում մեկնել են 26 ֆուտբոլիստներ, այդ թվում և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը երեկ պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ:
Կապտասպիտակների իսպանական հավաքը կտևի մինչև փետրվարի 15-ը, իսկ մոտակա ստուգողական հանդիպումը թիմը կանցկացնի փետրվարի 7-ին Չեխիայի առաջնության առաջատարի` Պրահայի «Սպարտայի» հետ: Ռուսաստանի առաջնությունում «Դինամոն» 58 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: