ԱՄՆ-ն կրկին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին: Ինչպես հաղորդում է «ԲելաՊԱՆ»-ը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ԱՄՆ ներկայացուցիչ Յեն Քելին՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:
Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ եվրոպական գործընկերների հետ շարունակելու են հետևել Բելառուսում իրադարձությունների զարգացմանը:
«Մենք ցնցված էինք, երբ իմացանք իրավապաշտպան Օլեգ Վոլչեկի կալանքի և ձերբակալության մասին, որը Լուկաշենկոյի ռեժիմի քննադատներին լռել ստիպելու չդադարող շարքից է»,- նշել է Քելին: