8 հոկտեմբերի 2003 - 22:33 AMT
ԵՐԵՎԱՆԸ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԹԵԼ ԱՎԻՎԻՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը ընդունել է ՀՀ-ում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենին եւ Երեւանի մտահոգությունն է հայտնել` Մերձավոր եւ Միջին Արեւելքում վերջին զարգացումների վերաբերյալ:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունները, մասնավորապես, գյուղատնտեսական ծրագրերին եւ ընդհանուր տնտեսական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: