3 փետրվարի 2012 - 18:51 AMT
Միշել Պլատինի. Եվրոպական խորհրդարանը հասկանում է այն խնդիրները, որոնց բախվում է եվրոպական ֆուտբոլը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է սպորտի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցի հրապարակումը, ինչպես նաև նշել, որ ՈՒԵՖԱ-ն այդ իրադարձությունը շատ կարևոր է համարում եվրոպական ֆուտբոլի ապագայի համար:

«Այդ զեկույցը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդարանը հասկանում է այն խնդիրները, որոնց բախվում է եվրոպական ֆուտբոլը: Ես տպավորված եմ փասատթղթի բովանդակությամբ և դրա մեջ ներդրված ջանքերով: ՈՒԵՖԱ-ն հերթական անգամ հաստատում է այդ հարցի վերաբերյալ լուծումների որոնման համար ԵՄ խորհրդարանի և այլ մարմինների հետ համագործակցությունը շարունակելու` իր ցանկությունը»,- ասել է Պլատինին, հաղորդում է championat.com-ը:

Զեկույցում ընդգծվում է, որ Եվրոպական Միության անդամների համապատասխան նախարարությունների սերտ համագործակցությունը սպորտային ֆեդերացիաների հետ շատ կարևոր է տրիբունաներում բռնության դեմ պայքարի համար: