8 հոկտեմբերի 2003 - 23:35 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԲԵՎԵՌԵԼ» ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐՋԵՐՍ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը կոչ է արել «ուշադրությունը չբեւեռել» Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի վերջերս արված այն հայտարարությանը, որ «ԼՂՀ-ն երբեք չի հրաժարվի իր անկախությունից»: «Միջնորդները դեռ աշխատում են հակամարտության կողմերի հետ: Սակայն, իհարկե, պարոն Ղուկասյանն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, եւ մենք չենք կարող որեւէ կերպ խոչընդոտել նրան», - այսօր «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Յու.Մերզլյակովը: