3 փետրվարի 2012 - 19:10 AMT
Եվրոպայում կշահագործվի Sukhoi Superjet 100-ը

Ավիացիոն անվտանգության հարցերով եվրոպական գործակալությունը EASA տեսակի հավաստագիր է հանձնել Sukhoi Superjet 100 ինքնաթիռի համար, որը հաստատել է թռիչքի համար պիտանելիության և շրջակա միջավայրի վրա ազդեցության պահանջները: Այդ հավաստագիրը թույլ է տալիս եվրոպական ավիաընկերություններին ստանալ և շահագործման հանձնել SSJ-100-ը: Հավաստագրի հանձնման արարողությունը կայանալու է փետրվարի 24-ին: