7 հոկտեմբերի 2003 - 22:34 AMT
ՄՈՍԿՎԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի քաղաքական կուրսի հաջորդականության մեջ: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, այս մասին Ադրբեջանում առաջիկա նախագահական ընտրությունների կապակցությամբ հայտարարել է Բաքվում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Մենք շահագրգռված ենք նրանում, որ արտաքին քաղաքականությունը շարունակվի այն նույն հունով, որը ձեւավորվել է մեր երկրների միջեւ, ասել է նա: «Մենք շատ ուշադիր հետեւում ենք Ադրբեջանում կայանալիք ընտրություններին»,- ավելացրել է Ռուսաստանի ԱԽ քարտուղաարը: