ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի որոշման հետ կապված, որոնք որոշել են վետո դնել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Ես կարծում էի, որ մեզ կհաջողվի վերջին պահին հաղթահարել առկա դժվարությունները, որոնք վերաբերվում են ռուսական կողմի դիրքորոշմանը»,- ասել է նա:
Քլինթոնի խոսքով, հնարավոր է հակամարտության թեժացում. «Դժվար է պատկերացնել, որ այսօրվա արյունալի իրադարձություններից հետո կան երկրներ, որոնք խոչընդոտում են համաշխարհային հանրությանը բռնությունը դատապարտելու հարցում»: