Դոնեցկի «Շախտյորը» ավարտել է իր ելույթները Իսպանիայի Copa del Sol մրցաշարում: Խմբային խաղում Ոիկրաինայի չեմպիոնը հանդիպել է Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ «Կոպենհագենի»:
«Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ երկու թիմերն էլ ձգտում էին առաջինը գոլի հեղինակ դառնալ: Այնպես ստացվեց, որ իրենք շատ հնարավորություններ ունեին, սակյան չկարողացան գոլ խփել:
«Սա ընկերական խաղ է և այս հանդիպումից եզրակացություններ անել և մրցակիցներից մեկին նախապատվություն տալ: Թիմերը ներկայումս մարզվածության տարբեր մակարդակներ ունեն: Մեզ համար հիմա կարևորը Ուկրաինայի առաջնությանը պատրաստվելն է, որպեսզի առաջատար դիրք զբաղեցնենք և նվաճենք գավաթը»,- Մխիթարյանի խոսքը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Շախտյորը» 5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և չի կարողացել դուրս գալ խմբից: Այսպիսով, Copa del Sol – 2012 անցկացված 3 խաղերի արդյունքում եզրափակիչ է անցել «Կոպենհագենը»: