Թուրքական Բելեկում հավաքը Կրասնոդարի «Կուբանը» բացել է «Ստյաուայի» հետ հանդիպումով:
«Ստյաուան» ուժեղ է գտնվել հակառակորդից և 3:1 հաշվով հաղթանակ է տարել: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել երկրորդ խաղակեսում:
Հաջորդ խաղը Կրանսնոդարի հավաքականը կանցկացնի փետրվարի 8-ին հունգարական «Դյեր ԷՏՈ»-ի դեմ, հայտնում է «Կուբանի» պաշտոնական կայքը: