Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց «Հայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ և խթանել երիտասարդների ակտիվությունը: Այն կազմակերպել է «Ինտեգրում» երիտասարդական ՀԿ-ն ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ: Ծրագրի կազմակերպմանն աջակցել են Նիդերլանդների Թագավորության դեսպանատան սոցիալական վերափոխման ծրագիրը և ABA/CEELI Հայաստանը:
Նկարները արել են հայ երիտասարդները, ովքեր փորձել են ցույց տալ մարդու իրավունքների գաղափարն իրենց կյանքի առօրյա անկյուններից: Նկարները պատկերում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդվածները:
«Ինտեգրում» երիտասարդական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Նահապետյանը հանրությանը ներկայացրեց իրականացրած ծրագիրն ու արդյունքները: