3 հոկտեմբերի 2003 - 20:32 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ
Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Փարիզում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուդոլֆ Պերինայի, Անրի Ժակոլենի եւ Յուրի Մերզլյակովի հետ: Համանախագահները հայ նախարարին տեղեկացրել են նախորդ օրը ԵԱՀԿ գործող նախագահ, Նիդեռլանդների ԱԳ նախարար Յաապ դե Հոոպ Շեֆերի հետ Հաագայում կայացած հանդիպման մանրամասների եւ հոկտեմբերի վերջին ճանաչողական այցով տարածաշրջան մեկնելու վերջինիս մտադրության մասին: Դիվանագետները քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակը եւ զարգացման հնարավորությունները: