2 հոկտեմբերի 2003 - 21:11 AMT
ԼԵՈՆԻԴ ՌՈՇԱԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ
Բժշկության եւ առողջապահության ոլորտում իր անգնահատելի ավանդի համար Ռուսաստանի հայտնի բժիշկ Լեոնիդ Ռոշալն արժանացել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչմանը: Ռոշալը մասնակցել է Երեւանում ընթացող վիրաբույժների միջազգային գիտաժողովին: Հիշեցնենք, որ Սպիտակի երկրաշարժից հետո նա ղեկավարել է սովետական բժիշկների խումբը, որը Հայաստան էր ժամանել մարդասիրական առաքելությամբ: