2 հոկտեմբերի 2003 - 19:37 AMT
ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԸ
Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ համագործակցության գծով Եվրամիության խորհուրդների նիստերը կայացել են երեքշաբթի օրը Բրյուսելում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայի ընդլայնման, Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նշվել է, որ ԵՄ-ն մտադիր է մասնակցել Ադրբեջանում կայանալիք նախագահական եւ Վրաստանում խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը: