2 հոկտեմբերի 2003 - 19:36 AMT
2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՀԱՊ ԱՆԴԱՄ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2004 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-երկրները կանցկացնեն արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԱՊՀ անդամ-երկրների ռազմական համագործակցության համակարգման շտաբի պետ Վլադիմիր Յակովլեւը: Նրա խոսքերով, զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊ մասնակից բոլոր վեց երկրները` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Ակնկալվում է նաեւ փորձագետների ներկայությունը ԱՊՀ մյուս երկրներից: Մինչեւ նոյեմբեր կորոշվեն զորավարժությունների անցկացման ժամկետները եւ վայրը: