7 փետրվարի 2012 - 16:31 AMT
Հայ երիտասարդները կարող են մասնակցել «Խաղաղության ամրոց» կրթաթոշակային ծրագրին

19-27 տարեկան ՀՀ քաղաքացիները կարող են մասնակցել «Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որի շրջանակում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ` լեզու և հասարակագիտություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, միջազգային հարաբերություններ, գրականություն, գյուղատնտեսություն, պատմություն, ճարտարապետություն, հազորդակցություն մասնագիտություններով բարձրագույն կրթական դասընթացներին մասնակցելու նպատակով: Մասնակցության համար մինչև փետրվարի 15-ը պետք է կազմակերպիչներին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: