7 փետրվարի 2012 - 17:30 AMT
Ըստ Սերգեյ Կիրիենկոյի, ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի հիմնադրմանը կարելի է սկսել նախապատրաստվել 2014թ

Հայաստանի կառավարության ծրագրերով, նոր ատոմակայանը պետք է ավարտին հասցվի ոչ ուշ, քան 2020թ, փետրվարի 7-ին Երևանում լրագրողներին է հայտնել «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն` Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: «Մենք բավականին ժամանակ ունենք, քանի որ կայանի կառուցումը` սկսած նախապատրաստական աշխատանքներից, կտևի մոտ 6 տարի»,-ընդգծել է նա:

Այս առնչությամբ նա հավելել է, որ 2012թ պետք է տարվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները, հատկապես սեյսմիկ բնույթի, և այս տեսանկյունից, Կիրիենկոյի կարծիքով, մոնոլիթային քարը Մեծամորի ատոմակայինի համար, անթերի է ընտրված:

Միաժամանակ «Ռոսատոմի» ղեկավարը ասել է, որ «իր կարծիքով, 2014թ բավականին հարմար է հենց շինհրապարակի և հիմքի ստեղծման համար»,-հավելել է նա: Ընդ որում, Կիրիենկոն ընդգծել է, որ սա դեռևս համաձայնեցված գրաֆիկ չէ, այլ գործընթացի զարգացման սեփական ծրագիր:

Հայաստանը ծրագրում է կառուցել նոր էներգաբլոկ Հայաստանի ԱԷԿ-ի փոխարեն, որի հզորությունը կլինի 1000 ՄՎտ: Գործող ԱԷԿ-ը Մեծամորի տարածքում է գտնվում: Կայանը շահագործվել է 1976թ: Ներկայումս գործում է ԱԷԿ-ի միայն երկրորդ էներգաբլոկը` 407,5ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 40-50 տոկոսը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ապահովել նախագածի ֆինանսավորման 20 տոկոսից ավելին, ևս 20 տոկոսն իր վրա է վերցնում հայկական կողմը, իսկ մնացած 60-ը ծրագրվում է իրականացնել միջազգային ներդրողների ներգրավմամբ:

Հայաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով, նախագծի արժեքը կարող է կազմել 5-6 մլրդ դոլար: