7 փետրվարի 2012 - 17:48 AMT
Թուրքիայում հերթական անգամ դատել են հրապարակախոս Սևան Նիշանյանին

Թուրքիայում ապօրինի շինարարության իրականացման մեղադրանքով դատապարտվել է հայ մտավորականության ներկայացուցիչ, հրապարակախոս Սևան Նիշանյանը Ստամբուլից, հայտնում է NTV-ն:

Նիշանյանը դատապարտվել է 5 ամիս ազատազրկման Իզմիրի Սելջուկ գավառի Շիրինջ գյուղում շիրմաքար կառուցելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Նիշանյանին զրկում են ազատությունից ապօրինի շինարարության համար: Դատարանի բոլոր որոշումները բողոքարկման փուլում են: Մի քանի տարի առաջ Շիրինջ գյուղում Նիշանյանը սեփական միջոցների հաշվին վերակառուցել էր 16 շինություն, որոնք հետո օգտագործվել են որպես հյուրանոց: