Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Մեր մտքով անգամ չի անցնում քվեարկել մեկ այլ թեկնածուի օգտին: Պուտինը մեծ ուշադրությամբ և հարգանքով է վերաբերվում Հայաստանին ու այս երկրում ապրող ու աշխատող հայերին»,-հայտարարել է Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը:
Ըստ նրա, «Ռուսաստանը կարող է հենվել ռուսաստանաբնակ հայերի վրա, մենք հասկանում ենք, որ երկրում պետք է լինի կայունություն ու զարգացում, որը կարող է ապահովել միայն Պուտինը»,-գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Իր հերթին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշել է, որ Պուտինի ազգային քաղաքականությունը նպաստում է բազմազգ ռուսական պետության զարգացմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ, ՌՀՄ, երիտասարդության ներկայացուցիչներ: