7 փետրվարի 2012 - 19:21 AMT
Խորտակված Costa Concordia-ի նավապետին սպառնում է 2,5 հազար տարվա բանտարկություն

Խորտակված իտալական զբոսանավի՝ Costa Concordia-ի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն կարող է դատապարտվել 2,5 հազար տարվա բանտարկության, գրում են իտալական ԶԼՄ-ները:

ԶԼՄ-ները հաշվել են, որ այն դեպքում, եթե ապացուցվեն նավապետի հասցեին մեղադրանքները, որ նա լքել է նավը մինչև բոլոր ուղևորների տարհանումը, ապա նրան կարող է սպառնալ 8 տարվա ազատազրկում 300 ուղևորներից և նավի անձնակազմից յուրաքանչյուրի համար, որոնց նա թողել է խորտակվող նավի վրա, իսկ ինքը փրկարարական նավակով հասել է ափ:

Իսկ այսօր Ֆլորենցիայի շրջանային դատարանի որոշմամբ նավապետն առայժմ մնում է տնային կալանքի տակ: