8 փետրվարի 2012 - 14:49 AMT
Հնդիկ նախարարները հրաժարական են տվել՝ նիստի ժամանակ պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու պատճառով

Հնդկական Կարնատակա նահանգի երեք նախարար հրաժարական են տվել այն մեղադրանքներից հետո, որ պետական նիստի ժամանակ դիտել են պոռնոգրաֆիկ բովանդակության տեսագրություն: Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ տեղի հեռուստաալիքները ցուցադրել են տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես նախարարներից մեկը բջջային հեռախոսով դիտում է պոռնոհոլովակ, որից հետո ցուցադրում է իր գործընկերոջը:

Երեք նախարարներն էլ մտնում են աջակողմյան Բխարտիա Ջանատայի (Հնդկական ժողովրդական կուսակցության) մեջ, որն արդեն դատապարտել է նախարարների վարքագիծը: