8 փետրվարի 2012 - 15:27 AMT
Սևանա լճում երկու մարդ է ջրահեղձվել

Փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզից արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 7-ին ժամը 14.30-ի սահմաններում Սևանա լճից նույն գյուղի բնակիչների ուժերով դուրս են բերվել 1978 թ. ծնված Տիգրան և 1968 թ. ծնված Մելսիկ Ավոյանների դիերը: