25 սեպտեմբերի 2003 - 22:40 AMT
ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԱՅՍՈՒՀԵՏ ԿԸՆԴՈՒՆՎԵՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է ներգաղթային վիզայի ամենամյա վիճակախաղի մասնակցության պայմանների փոփոխության մասին: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, այսուհետ վիճակախաղի մասնակցության դիմումները կընդունվեն միայն էլեկտրոնային տարբերակով` հատուկ ինտերնետ-էջի միջոցով: Պետդեպարտամենտը անցնում է այս տարբերակին, որպեսզի ավելի արդյունավետ դարձնի վիճակախաղի անցկացման գործընթացը եւ այն զերծ պահի կեղծիքներից: Այսպիսով` դա նվազեցնում է այն դիմորդների հնարավորությունները, որոնք մտադիր են վտանգել ԱՄՆ պետական շահերը: Նշենք, որ ամեն տարի այս ծրագրի շրջանակներում խաղարկվում է 55 հազար վիզա, որը ստանալու համար գրանցվում է 6 մլն մարդ: