8 փետրվարի 2012 - 16:38 AMT
Էրդողանը ցանկանում է Մեդվեդևի հետ հեռախոսով քննարկել Սիրիայում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Սիրիայում ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ նախարար Ահմեդ Դավութօղլուն:

Խոսքը գնալու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի դեմ քվեարկելու ՌԴ և Չինաստանի որոշման մասին: Բանաձևում կոչ է արվում Սիրիայի իշխանություններին զորքերը դուրս բերել քաղաքներից և երկրում սկսել քաղաքական վերափոխումներ: Քանի որ Ռուսաստանը և Չինաստանն ունեն վետոյի իրավունք, բանաձևը չի ընդունվել: Էրդողանն այդ որոշումը բնութագրել է որպես «ֆիասկո»: