8 փետրվարի 2012 - 16:51 AMT
Շրջվարչակազմերի ղեկավարները Բակո Սահակյանին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի մասին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի և 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջվարչակազմերի և տարբեր պետական կառույցների միջև համակարգված համագործակցության, ինչպես նաև ծագող խնդիրների լուծմանը օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը: