8 փետրվարի 2012 - 17:14 AMT
Սեյրան Օհանյանը հորդորում է բանակի քննադատներին հիշել երկրի անվտանգության մասին

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ զինված ուժերը կարևորում են բանակում միջազգային չափանիշների ներդրումը, ինչպես նաև կառուցողական քննադատությունn իր հասցեին միջազգային ու հայկական հասարակական կազմակերպությունների կողմից:

Նախարարը նշել է, որ անթույլատրելի է համարում, երբ ցանկություն կա ամեն գնով բացասական բան գտնել: «Մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ բանակy ցանկանում են օգտագործել քաղաքական կամ այլ նպատակներով»,-հայտարարել է նա:

Նախարարը նշել է, որ կարևորում է համագործակցությունը ՀԿ-ների հետ և բանակ-հասարակություն կապերի ամրապնդումը: