Փետրվարի 8-ի` ժամը 17.00-ի դրությամբ, փակվել է Երևան-Եղվարդ-Բուժական ավտոճանապարհի՝ Արագյուղ-Բուժական հատվածը: Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեռևս շարունակում են փակ մնալ Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով բոլոր միջոցները մոբիլիզացված են, և հանրապետության ողջ տարածքով կատարվում են ձյունից մաքրման, աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: