8 փետրվարի 2012 - 18:09 AMT
60 երիտասարդներ մասնակցել են Կրոնական ներդաշնակության շաբաթվան նվիրված միջոցառմանը

60 հայ երիտասարդներ՝ տարբեր կրոնական համայնքների, քաղաքացիական խմբերի անդամներ, ինչպես նաև տարբեր համալսարանների ուսանողներ, մասնակցել են ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության կազմակերպած՝ Կրոնական ներդաշնակության համաշխարհային շաբաթվան նվիրված միջոցառմանը, որը նշվում է 2011թ.-ից փետրվարի առաջին շաբաթը և հռչակված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանի վարած բանավեճի ժամանակ երիտասարդները քննարկել են կրոնական հանդուրժողականությանը, բազմազանությանը, խղճի ու մարդու իրավունքների ազատությանը վերաբերող հարցեր: