25 սեպտեմբերի 2003 - 20:00 AMT
ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՀԱՅԱՍՏՈՆՈՒՄ ԿԱՃԵՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ԳԱԶԻ ԵՎ ՋՐԻ ԳՆԵՐԸ
2004 թ. հունվարի 1-ից Հայաստանում կաճեն էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագները: Այդ մասին երեկ Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, տվյալ հարցը կառավարությունը դեռեւս քննարկում է Բնական մենաշնորհների գործունեությունը կարգավորող հանձնաժողովի հետ: Վարչապետը հիշեցրել է, որ վերջին անգամ էլեկտրաէներգիայի գները Հայաստանում բարձրացվել են 1998 թ., սակայն, այդ ժամանակից դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի փոփոխությունը կազմել է 8 տոկոս: Դժվար չէ հաշվարկել, որ գները կաճեն մոտավորապես 3 տոկոսով: Նրա խոսքերով, ներկայումս ընթանում է սակագների չափերի հաշվարկման գործընթաց` գների սպասվող աճի սոցիալական հետեւանքները մեղմացնելու համար: «Չի բացառվում, որ այդ հարցը կարգավորվի օրենսդրական մակարդակով»,- նշել Է Ա.Մարգարյանը: