Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը գտնում է, որ միջազգային հանրության գործը չէ կանխորոշել Սիրիայում ներքին հակամարտության ելքը: Նման հայտարարությամբ է հանդես եկել նախարարը Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ավարտին: Վերադառնալով Մոսկվա՝ Լավրովը մամուլի ասուլիս է հրավիրել, հիշեցնելով, որ բռնությունը Սիրիայում իրականացնում են ոչ միայն Ասադի կողմնակիցները:
«Այսօր Եվրանյուսով ես դիտում էի, թե ինչպես է այսպես կոչված Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչը հրապարակայնորեն բարձրախոսով ասում, թե նրանք ակնկալում են զենք ստանալ արտերկրից պայքարը շարունակելու համար: Ուրեմն, կան ոչ միայն խաղաղ քաղաքացիներ, այլ նաև զինյալներ: Ճշմարտության կեսը միշտ ստից վատ է»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը: